ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով X-ի իր միկրոբլոգում գրառում է արել․
«Հրաշալի հանդիպում ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ և արդյունավետ քննարկումներ հայ-ֆրանսիական բարեկամության ամուր կապերի խորացման, մեր երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման, Հայաստան-ԵՄ մերձեցման և Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ»,- գրել է նա: