Փարիզում Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց Ադրբեջանին` ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի` 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը: «Համաձայն այս որոշման, Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, ցանկության դեպքում վերադառնան` անարգել և արագորեն: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, համաձայնության և ինգտեգրման տարածաշրջան: Անհրաժեշտ է, որ հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ և ոչ թե պառակտման»,- ասաց Մակրոնը: