Կշարունակենք զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար»,- հայտարարել է Մակրոնը։
Նա նշել է, որ Ֆրանսիան շարունակում է իր մարդասիրական հանձնառությունը՝ ի նպաստ Հայաստանի և ԼՂ-ի փախստականների՝ տրամադրելով 29 միլիոն եվրո օգնություն 2023-ին:
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Սյունիքում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր։
«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար»,– նշել է նա։