Search
Close this search box.

Զելենսկին ուղերձ է հղել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել լեհ-ուկրաինական սահմանի շրջափակման կապակցությամբ:

«Հանձնարարել եմ մեր կառավարությանը մոտ ժամանակներս ՝ մինչև փետրվարի 24-ը, լինել մեր պետությունների սահմանին։ Եվ ես խնդրում եմ քեզ, Դոնալդ, պարոն վարչապետ, նույնպես գալ սահման։ Անջեյ, պարոն Նախագահ, Ես խնդրում եմ Ձեզ աջակցել այս երկխոսությանը»,-ասել է Զելենսկին դիմելով Լեհաստանի վարչապետին և նախագահին:

Զելենսկին նաև հավելել է. «Ես պատրաստ եմ լինել նաև սահմանին՝ մեր կառավարության հետ»:

Հիշեցնենք, որ լեհ-ուկրաինական սահմանային անցակետերը պարբերաբար փակվում են: Լեհ ֆեմերները բողոքում են Ուկրաինայից էժան գյուղմթերքի ներմուծումից:

Please enter a valid URL