Hraparak.am-ը գրում է. Փետրվարի 21-ին, գիշերվա երեքի սահմաններում Արմավիրի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը իր վարած թանկարծեք Mercedes 222 Maybach մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է Արմավիր քաղաքի բնակիչներից մեկի տան պարիսպի մեջ` «երկաթե նժույգով» հայտնվել քաղաքացու տան բակում։
Արմավիրցիները պատմում են, որ ՔՊ-ական համայնքապետը եղել է հարբած, պատահարի հետեւանքով կոտրվածքներ է ստացել, առաջին բուժօգնությունը ստացել է Արմավիրի հիվանդանոցում, ապա տեղափոխվել Երեւան։
Բնականաբար, իրավապահները ծածկադմփոց կանեն ՔՊ-ականի գիշերային արկածները, նա Արցախի նախագահի թիկնապահը չէ, որին երկու տասնյակ թիկնապահներով երեկ բերման ենթարկեցին` մի հայհոյական բառի համար։