Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը չկանգնեցնելու մեջ։
«Գիտեք, որ վերջին միջադեպը Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, ԵՄ առաքելությունն այնտեղ մուտք չունի, մուտք ունի և ներկա է միայն Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանը չկարողացավ կասեցնել միջադեպը»,- ասաց Գրիգորյանը։
Պատասխանելով ԵՄ-ի հասցեին Մոսկվայի քննադատությանը, նա ասաց. «Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է։ Ակնհայտ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունացնող դեր է խաղում։ Մենք լիովին աջակցում ենք նրանց գործունեությանը և կշարունակենք դա անել»:
Հարցին, թե ինչու ԵՄ առաքելությունը մուտք չունի Ներքին Հանդ գյուղին հարող հատված, Գրիգորյանը չպատասխանեց:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ չորս հայ զինվոր է զոհվել։