Զորքերի հայելային հետքաշումը թույլ կտա խուսափել միջադեպերից հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այն օրվանից, երբ մենք հրապարակայնորեն եւ ոչ հրապարակայնորեն ներկայացրել ենք նախաձեռնությունը, հարցը եղել եւ մնում է օրակարգում»,- հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հավաստիացնելով, որ հայկական կողմը կփորձի հասնել Բաքվի համաձայնությանը։
«Մենք միանշանակ համոզված ենք, որ զորքերի հայելային հետքաշումը միջադեպերից խուսափելու լավագույն միջոցն է։ Դա կայունացնող գործոն կլինի»,- ասել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն հրաժարվում են զորքերի հայելային հետքաշումից, այլեւ հրաժարվում են հեռանալ Հայաստանի օկուպացված տարածքներից։