Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումը ընդունվել է 2018թ.-ից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում առաջացող հարկերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի բնակիչների կողմից Երևան-Մարտունի ճանապարհը փակելուն։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ երբ մենք ԱՊՀ-ը շրջանակներում 2020թ.-ին միացանք պայմանագրին, անցած տարվանից էլեկտրոնային եղանակով գալիս է քաղաքացիների կողմից ստացված եկամուտները և որևէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել։
«Անհանգստանալու, հարցը չափազանցնելու, քաղաքական ուժերի կողմից դրան որոշակի շեշտադրումներ տալու և մարդկանց լարացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա։ Արդարացիության տեսանկյունից հարց է բարձրացվում, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների մասով և որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ և այդ մասով մենք արդեն ֆինանսների նախարարության կողմից սկսել ենք հարցի քննարկումները»,- մանրամասնել է պաշտոնյան։
Ըստ Ռուստամ Բադասյանի՝ ֆիզկալ առումով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, այնպիսի գումարի մասին խոսք չի գնում, որից պետությունը հսկայական գումարներ է կուտակելու։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում: ՊԵԿ-ն էլ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել: