Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրաելյանը առաջարկում էք թե ինչո՞ւ մի քանի դեպքերում լրագրողներին հրապարակավ հայհոյածները չեն կալանավորվում եւ անգամ դատարան չեն ներկայանում, եւ մնում են անպատիժ։
Իսկ մեկ այլ դեպքում հայհոյանք տվածը, որը հետո ներողություն է խնդրում՝ մեկ է, ձերբակալվում է։
Պատասխանը՝ նայած, թե առաջին դեպքում հայհոյողներն ում կողմնակիցն են, եւ այդ հայհոյանքներով ում են փորձել պաշտպանել։
Եվ երկրորդ դեպքում՝ հայհոյանք տվածն ում թիկնապահն է։
Հիշեցնենք, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի ձերբակալված աշխատակցի՝ Աշոտ Դանիելյանի աջակիցներն այսօր բողոքի ցույց են անում ձերբակալվածների պահման վայրի (ՁՊՎ) բակում:
Մամուլի հրապարակումների համաձայն, դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով երեկ կանգնեցրել էին Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ հագցրել եւ իր իսկ մեքենայով տարել են քրեական ոստիկանություն ՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով։ Արցախցի Աշոտ Դանիելյանը սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է:
Aravot.am-ը նաև հիշեցնում է, որ երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աբովյանի նստավայրում, տեղի ունեցավ լրագրող, NewDay.am կայքի խմբագիր Անի Գեւորգյանն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի գործով նախնական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Արաբկիրում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Դիանա Մարտիրոսյանը հարձակվել էր Անի Գեւորգյանի վրա: Նա նախ սկսել էր նկարահանել՝ իր հետեւորդներին ասելով. «Նայեք էս փնթիներին, ինչ եկել են` «շիստյորկի» պես ֆռռում են, չեն զգում էլի, որ արհամարհված են, լավ նայեք դեմքերը»:
Երբ լրագրողը հարցրել է, թե ինչո՞ւ է իրեն նկարում, ո՞վ է՝ նա պատասխանել է. «Ես ես եմ, էն մարդն եմ, որ գնացել ես, դատի ես տվել: Դու չե՞ս զգում, որ անինքնասեր ես: Հայց ես ներկայացրել Հռիփսիմե Ջեբեջյանի հետ, ուզո՞ւմ ես էֆիռդ հանեմ ցույց տամ»: Անի Գեւորգյանն ասել է, որ կոնկրետ ինքը հայց չի ներկայացրել, ներկայացրել է Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը եւ եթե վիրավորում եք, պատրաստ եղեք կրել պատասխանատվություն: