ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. ««Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Քամիլ Զեյնալիի կալանավորման հարցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է»,- նշել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը։
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Զեյնալիին, ով 2020 թվականին Արցախում հայ մարդու էր գլխшտել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Հաղորդվող տեղեկության համաձայն՝ նրան բռնել են, քանի որ հայկական կողմը հետախուզում է հայտարարել վերջինիս նկատմամբ։
Ադրբեջանական մեդիա տիրույթում հիստերիա է, թե ինչպես են համարձակվել բռնել իրենց գլխшտող մшրդшuպшնին, շուտով նոր հերոս կկերտեն նրանից։
Սա կարևոր նախադեպ է, բայց սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը»: