Սամվել Շահրամանյանի՝ հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին բերման են ենթարկել քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով։ Այդ մասին հայտնում է «Հրապարակը»։
Փաստաբանի պնդմամբ՝ նրա մոտ անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտաբերվել։ Աշոտ Դանելյանը դեռ ոստիկանությունում է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Աշոտ Դանելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել եւ իր իսկ մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ: