Գերմանիայի դաշնային արխիվում պահվող լուսանկարները, որոնք պատկերում են Ստալինգրադի ճակատամարտի դաժան տեսարանները, նոր կյանք են ստացել անգլիացի ռետուշերի շնորհիվ: Վերջինը մի քանի շաբաթվա ընթացքում գունավորել է մարտի ամենաթեժ պահերը պատկերող լուսանկարները հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:
Ստալինգրադի ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական և վճռական ճակատամարտն էր, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Խորհրդային Միության դեմ Ստալինգրադ քաղաքի վերահսկման համար։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1942 թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Այն համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհ։ Գերմանական բանակի մեծ կորուստների պատճառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում է մտցրել ողջ պատերազմում։