Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Զեյնալին տեսանյութը տեղադրել է Instagram-ի իր էջում՝ հայտնելով, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից իրեն տարել են ոստիկանական բաժանմունք:
«Նրանք ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- պարզաբանել է նա:
«Ես արդեն երրորդ անգամ եմ Ռուսաստանում, բայց ինձ միայն հիմա են ձերբակալել։ Հուսով եմ մեր (ադրբեջանական-խմբ.) պետական կառույցները կաջակցեն ինձ: Այս պահին ես գտնվում եմ ոստիկանական բաժանմունքում»,- գրել է նա:
Թե ինչու են ՀՀ իշխանությունները հետախուզում հայտարարել նրա նկատմամբ, չի հստակեցվում: