Քիչ առաջ ոստիկանությունից hraparak.am հայտնեցին, որ Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին բերման են ենթարկել քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով։
Փաստաբանի պնդմամբ՝ նրա մոտ անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտաբերվել։ Այս պահին Աշոտ Դանելյանը դեռ ոստիկանությունում է։
Ավելի վաղ,կայքը գրելէր,որ դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Աշոտ Դանելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել եւ իր իսկ մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ: