ԱԳՆ-ի անգործության պատճառով Բաքվում շարունակում ենք ունենալ ռազմագերիներ, ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասացին ՀՀԿ երիտասարդները։
«Այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության են սրանք, իսկ ԱԳՆ-ն ներկայացնում են Արաբաթի նման մարդիկ։ Իսկ այն մարդիկ, ովքեր կարողացան Արցախից հասնել Հայաստան, տեսան մի իրավիճակ, որտեղ հայրենիքի համար պայքարող արցախահայ երիտասարդները նստած էին բանտերում։
Ստացվում է, եթե մարդը չի հայտնվել Բաքվի բանտերում, օրվա իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի նրանք հայտնվեն Հայաստանի բանտերից մեկում։ Այսօր դատարկաձեռն չենք եկել, որպեսզի ԱԳՆ-ի անգործությունը մի քիչ մեղմվի ու ինչ-որ բանով զբաղվեն, նրանց բերել ենք տարբեր խաղեր՝ դոմինո, նարդի, թենիս, բատմինտոն, գոնե կկարողանան սփոփել իրենց անգործությունը։
Բերել ենք նաև ամենակարևորը՝ մոնոպոլիա, ինչը շատ հոգեհարզատ է սրանց։ Թե՛ այս խաղի մեջ, թե՛ այս իշխանությունների մոտ կա մի պրիցիպ՝ եթե ձեզ առաջարկում են շատ գումար, կվաճառեք ցանացած բան»,- ասաց երիտասարդներից մեկը։