Հայաստանի ամենախոշոր համայնքներից մեկում՝ Ապարանում, աշխատանքները վաղ առավոտից են սկսվում։ Ապարան համայնքի կոմունալ ծառայությունը սկսել է մայթերի և ճանապարհների մաքրման աշխատանքներ խոշորացված համայնքի այն բնակավայրերում, որտեղ ձնհալ կա։
Պայմանավորված բնակլիմայական պայմաններով, Ապարան խոշորացված համանքի որոշ բնակավայրերում էլ տևական ժամանակ է, որ արտակարգ ռեժիմով աշխատում է համայնքի կոմունալ ծառայությունը՝ կատարելով համայնքային գլխավոր փողոցների ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Որոշ փողոցներն ու մայթերը ձյունից մաքրելու, աղի ու ավազի խառնուրդով մշակելու գործընթացը կատարվում է նույնիսկ շուրջորյա:
Ապարան խոշորացված համանյնքում ձնաքրման աշխատանքներին զուգահեռ այս օրերին իրականացվում են լուսային համակարգերի նորոգման աշխատանքներ՝ հին լամպերը փոխարինվում են նորով։ Համայնքապետարանը խնդիր է դրել բոլոր բնակավայրերում հավասարապես և ըստ պահանջի իրականացնել նմանատիպ աշխատանքներ։ Որևէ բնակավայր աչքաթող չի արվում։