Search
Close this search box.

Հայաստանում չկա Հայաստանից ղեկավարվող քաղաքական ուժ, կա համատարած կոնսենսուս

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է, որ տպավորություն է, որ նույնիսկ մեղադրյալին ասպարեզից հեռացնել չեն ցանկանում: Այսինքն, հանրության մեջ առկա է ԲԱՑԱՌԱՊԵՍ մեղադրյալին մեղադրելու վերաբերյալ համատարած կոնսենսուս:

Ուղիղ հինգ ամիս առաջ մեկնարկեց Արցախի հայաթափումը:
Ինչո՞վ են այսօր զբաղվում Հայրենիքի մի մասը կորցրած հայազգի բնակիչները: Ավելին` ինչո՞վ են այսօր զբաղվում իրենց փոքր Հայրենիքը կորցրած արցախահայերը: Նվազագույնը` ոչնչով, առավելագույնը` Փաշինյան Նիկոլին մեղադրելով:
Հիշում եմ 1988-ի Ղարաբաղյան Շարժումը: Այն ժամանակ ևս մեղադրում էին, մասնավորապես` Ստալինին, Գորբաչովին, Լիգաչովին, Կևորկովին, Դեմիրճյանին, Հարությունյան Սուրենին, դեպուտատներին: Սակայն, ի տարբերություն այսօրվա, հանուն իրենց գաղափարների մեղադրողները կազմակերպություններ էին ստեղծում, փորձում էին քաղաքական ծրագրեր իրականացնել, արցախանպաստ որոշումներ անցկացնել, նվազագույնը` մեղադրյալներին ասպարեզից հեռացնել:

Այժմ մեղադրանքներից այն կողմ ոչինչ չկա: Տպավորություն է, որ նույնիսկ մեղադրյալին ասպարեզից հեռացնել չեն ցանկանում: Այսինքն, հանրության մեջ առկա է ԲԱՑԱՌԱՊԵՍ մեղադրյալին մեղադրելու վերաբերյալ համատարած կոնսենսուս: Սրա պատճառը մեկն է` Հայաստանում չկա (կամ գրեթե չկա) Հայաստանից ղեկավարվող քաղաքական ուժ: Հանրության «համակրանքը» վայելող հիմնական ուժերը սպասում են … ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին: Նրանց կարգադրված է սպասել և նրանք սպասում են: Եվ ռուս-ուկրաինական պատերազմից հետո պատմության աղբանոցում չհայտնվելու նպատակով վերջիններս սպասելու ընթացքում փորձում են «ակտիվ» երևալ, սակայն չկրել որևէ քաղաքական պատասխանատվություն: Դրա լավագույն տարբերակը մեղադրելն է: Մեղադրել, մեղադրել և մեղադրել:

Please enter a valid URL