Search
Close this search box.

Եթե նորմալ հասարակությունում ապրեինք, ապա Արցախի ղեկավարը լրագրողին չէր հայհոյի, իսկ Փաշինյան Նիկոլին նորմալ հասարակությունը չէր հանդուրժի․ Կարեն Հեքիմյան

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է, եթե նորմալ հասարակությունում ապրեինք, ապա Արցախի ղեկավարը Ղարաբաղյան շարժման 36-ամյակի օրը լրագրողին չէր հայհոյի, հակառակը` մամուլի ասուլիս կհրավիրեր, իսկ Փաշինյան Նիկոլին նորմալ հասարակությունը չէր հանդուրժի:

Պաշտոնապես Ղարաբաղյան շարժումը մեկնարկեց 1988թ փետրվարի 20-ին:
Հատկանշական է, որ հենց այսօր` 2024թ փետրվարի 20-ին, Արցախի Հանրապետությունը դե յուրե լուծարած Շահրամանյան Սամվելի թիկնապահը Եռաբլուրում հայհոյեց լրագրողին:

Արդյո՞ք շահրամանյանսամվելներն էին Ղարաբաղյան շարժման նպատակը:
Ի վերջո, ի՞նչ տվեց մեզ շարժումը: Լիքը բարոյական և իրական հաղթանակներ: Սակայն, խնդիրն ունի նաև այլ կողմ: Ղարաբաղյան շարժումը լիարժեք բացահայտեց նաև հայազգի բնակչության բացասական երևույթներին: Օրինակ` մեծ հավանականությամբ, Փաշինյան Նիկոլը չէր լինի Փաշինյան Նիկոլ, եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը: Վերջինս չէր կարող նույնիսկ Ալեքսեյ Նավալնի լինել, քանզի Ալեքսեյ Նավալնի լինելու համար պետք է կրթություն և սկզբունքներ ունենալ: Այսինքն, եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը չէին լինի փաշինյաննիկոլներն ու նմանօրինակները:
Իսկ ինչու՞ վերջիններս հայտնվեցին ասպարեզում:

Նախ` որովհետև այլ զբաղմունք չունեին: Եվ հետո` մեկնարկից ինչ-որ ժամանակ անց Ղարաբաղյան շարժման առաջնորդները շեղվեցին ի սկզբանե շարժման առջև դրված նպատակներից, շարժումը վերածելով քաոսի: Իսկ, ինչպես հայտնի է, քաոսը փաշինյաննիկոլների և նմանօրինակների գործունեության համար իդեալական միջավայր է:
Ստացվեց, որ Ղարաբաղյան շարժման ընթացքում ասպարեզ բերված բացասական երևույթներն այնքան շատ էին, որ, ի վերջո, Արցախը փակվեց: Այսինքն, շարժման կողմից ծնվածները խժռեցին շարժումը:

Արդյո՞ք հնարավոր է ինչ-որ բան փոխել: Կարծում եմ` հնարավոր չէ: Հասարակությունը պատրաստ չէ: Մասնավորապես` եթե նորմալ հասարակությունում ապրեինք, ապա Արցախի ղեկավարը Ղարաբաղյան շարժման 36-ամյակի օրը լրագրողին չէր հայհոյի, հակառակը` մամուլի ասուլիս կհրավիրեր, իսկ Փաշինյան Նիկոլին նորմալ հասարակությունը չէր հանդուրժի:

Please enter a valid URL