SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սերոբ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Նոր Խարբերդի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Հ.-ի հաղորդման փաստով։
Վերջինս երեկ՝ փետրվարի 25-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ գիշերը, ժամը 04։00-ի սահմաններում Կիևյան փողոցի շենքերից մեկի դալանում անհայտ անձը Lexus 250 մակնիշի 500 ՍՍ 55 համարանիշի ավտոմեքենայի սրահում քաշքշել և իրեն հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր հետ։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ Lexus-ը վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Հակոբ Հ.-ն, ով նույն օրը ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ Արթուր Հ.-ի ասածները հերյուրանքներ են, ինքը նշված ժամանակահատվածում գտնվել է տանը։
Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է։
Կայքի տեղեկություններով՝ Lexus-ը հաշվառված է «Ջերմուկ Նոր Կյանք» առողջարան ՍՊԸ-ի հաշվեկշռում։