Search
Close this search box.

Հայաստանի պաշտոնյաները մեզ հետ շփում չունեն, չեն էլ փորձում որևէ կերպ առնչություն ունենալ․ Մետաքսե Հակոբյան

«Ես տեսնում եմ՝ մեր հանրությունը պատրաստ է լինել միասնական, պայքարել հանուն իր ինքնության, հանուն հայկականության, ուղղակի պետք է դա ճիշտ կազմակերպել, և միասնականությունն իր արդյունքը կտա»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Հարցին՝ Արցախյան շարժման 36-ամյակին նվիրված միջոցառումներին արդյո՞ք նաև մասնակցում են ՀՀ ներկայիս իշխանության ներկայացուցիչները, Հակոբյանը պատասխանել է․

«Իրենք ուղղակի մեզ հետ շփում չունեն, չեն էլ փորձում որևէ կերպ առնչություն ունենալ, որ գային նման միջոցառումների»։

Please enter a valid URL