«Մեր համագործակցության կարևոր ուղղությունը ռազմական ոլորտում փոխգործակցությունն է։ Մեր բանակները նշանակում են մեկ բռունցք»։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ասել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և հինգ ամիս առաջ մեր կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանում թուրքական բանակի մոդելը լիովին կայացել է»,- նշել է նա՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը և հայ բնակչության ամբողջական տեղահանմանը։
Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ երկիրն է, Ալիևը խոսքերը նշանակում են միության կողմից Բաքվի ավանտյուրաներին օգնելու ակնարկ։
«Այսօր, իհարկե նոր հնարավորություններ են բացվել պաշտպանության ոլորտում։ Այս թեմայով և մանրամասն քննարկումներ են եղել։ Մենք համատեղ արտադրության ծրագրեր ունենք»,-հայտարարել է Ալիևը։
Այսօր Թուրքիայի խոսքը լսում են ամբողջ աշխարհում։ Շատ հարցեր, ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում կախված են Թուրքիայի դիրքորոշումից։
«Թուրքիան մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության երաշխավորն է»,- ասել է Ալիևը։