Search
Close this search box.

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը չկարողացան ոսկե մեդալ նվաճել:

Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (180+216): Գարիկ Կարապետյանը 394 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է (182 + 212):

Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Սամվել Գասպարյանը հաջողությամբ բարձրացրեց 173 կգ, Գարիկ Կարապետյանը պոկեց 177 կգ: Երկրորդ մոտեցմամբ Սամվել Գասպարյանը գլխավերեւում ֆիքսեց 177 կգ, Գարիկ Կարապետյանը՝ 182 կգ:

Երրորդ մոտեցմամբ Գասպարյանը բարձրացրեց 180 կգ: Գարիկ Կարապետյանն փորձեց նոր ռեկորդ սահմանել 187 կգ-ով, բայց ձախողեց: Այս վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, Գասպարյանը՝ փորք բրոնզե։

Այս վարժությունում փոքր արծաթե մեդալը նվաճեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, բելառուս Եվգենի Տիխոնցովը 181 կգ արդյունքով:

Հրում վարժությունում Սամվել Գասպարյանը բարձրացրեց 211 կգ, Գարիկ Կարապետյանը ձախողեց 211 կգ-ն: Երկրորդ մոտեցմամբ Կարապետյանը հրեց 212 կգ, Գասպարյանը չկարողացավ հրել 216 կգ-ը:

Երրորդ մոտեցմամբ Սամվել Գասպարյանը հրեց 216 կգ, Գարիկ Կարապետյանը ձախողեց նաեւ այս մոտեցումը, որի համար պատվիրել էր 217 կգ: Այս վարժությունում Գասպարյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ, Կարապետյանը՝ 5-րդն է:

102 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 398 կգ արդյունքով նվաճեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, բելառուս Եվգենի Տիխոնովը:

Please enter a valid URL