Search
Close this search box.

Հանրային տրանսպորտից անսահմանափակ օգտվելու հնարավորություն՝ 400 դրամով․ նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն այսօր լրագրողներին ներկայացրել է ավագանու որոշման նոր նախագիծ, ըստ որի՝ կարգավորվելու են Երևանում քաղաքային տրանսպորտային ուղևորափոխադրումների գները։

«Առաջարկվում է 24 ժամվա ընթացքում բոլոր հանրային տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորություն 400 դրամով։

Քաղաքացիները կարող են նաև ձեռք բերել 1 շաբաթականը՝ 2000 դրամ արժողությամբ, 1 ամսվանը՝ 5500, 6 ամսվանը՝ 20 հազար դրամ և մեկ տարին՝ 35․000 դրամ արժողությամբ տոմսեր։

Իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները անվճար պետք է օգտվեն այդ ծառայություններից»։

Սուքիասյանը նաև հավելեց, որ որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից։

 

Please enter a valid URL