Շանսոնի հայտնի կատարող Լյուբով Ուսպենսկայան վերջերս դարձել է սոցցանցերում ամենաքննարկվող դեմքերից մեկը: Քննադատության առիթը Instagram-ում նրա հրապարակած տեսանյութն է:
«Այ էսպես են քեֆ անում հայերը, հարյուր դոլարանոցներ են նետում բեմ. ավանդույթները չեն փոխվում»,- տեսանյութը մակագրել է երգչուհին: Տեսանյութը նկարահանվել է մասնավոր երեկույթներից մեկի ժամանակ: Այնտեղ երևում է, թե ինչպես է երգչուհին պարում գետնին թափված կանաչ թղթադրամների վրա:
Ուսպենսկայայի երկրպագուներին վրդովել է նրա պահվածքը. նրանց կարծիքով՝ դա բարոյական չէ, երբ մարդկանց մեծ մասը հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Ավելի ուշ քննադատական մեկնաբանությունները հեռացվել են, երգչուհին նաև արգելափակել է տեսանյութը մեկնաբանելու հնարավորությունը: