Search
Close this search box.

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մնացել է Նիկոլին հեռացնելու վերջին փորձը․Միշիկական նոր օպերացիա է պատրաստվում․ Սերգեյ Համբարձումյան

Սերժ Սարգսյանի վերջին փորձը՝ Հայաստանի նոր «փրկիչ»․ համարյա ազգային հերոսի դեմքով դեպի Կառավարության շենք գործուղվող Միշիկը։ Այս մասին գրում է Կատարոտ ՀԿ նախագահ Սերգեյ Համբարձումյանը։

Հայաստանի ներքաղաքական կյանքում լաբիրինթոսները գնալով ավելի ու ավելի խճճված են դառնում։ Սերժ Սարգսյանին տեղին քննադատողներին զուգահեռ դաշտ է նետվել քննադատների կասկածելի մի բանակ, որի առաջ մարտական հանձնարարութուն է դրված ՝ կարմիր գծի նման շահարկել, թմբկահարել և առաջ տանել այն թեզը, թե ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԸ։ Մեղավոր է Սերժ Սարգսյանը, որ չկանխեց հեղափոխություն կոչվածն ու սրան բերեց իշխանության՝ թույլ տալով Արցախի հանձնումն ու մեր գլխին կախված դեռ նոր եկող արհավիրքները, մեղավոր է Քոչարյանը, որ սրան չի հանում, Լևոնն էլ է մեղավոր, որ երկունքի ցավերով ծնել է Նիկոլին։ Մի խոսքով՝ մեղավոր են ԲՈԼՈՐԸ։

Միշիկական այս օպերացիան տգետ համառությամբ առաջ են տանում Հայաստանի նոր «փրկիչ» Միշիկի վաշտում հայտնված ԱՄՆ-ում ծվարած շները, մանր – մունր կալիբրի քաղաքագետները։ Իսկ Միշիկի հովանավորությամբ կահավորված պավիլոններում նստած բազմիցս ճամբարափոխ «պրադվինուտի» ջահելները, փորձում են այդ ամենը ներկայացնել այլ ձևով։

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարում, թե մնացել է նիկոլին հեռացնելու վերջին փորձը, որովհետև անհաջող փորձից հետո քաղաքական դաշտի բոլոր դերակատարները ժողովրդի աչքում կզորայանան, իսկ վերջում կկանգնեն ու բոլորի անունից կհայտարարեն՝ а мы идем на север… Քաղաքական դաշտը կամայանա։
Եվ քանի  որ, Միշիկին պետք է Հայաստանի նոր փրկիչ կարգել ոչ թե փեսու կամ տնփեսու, այլ մաքուր, անաղարտ, համարյա հերոսի բրենդով, ուրեմն այդ դաշտն անպայման պետք է ամայանա, բոլորը պետք է թաթախված և մեղսակից լինեն աննախադեպ դավաճանության մեջ։ Որովհետև փեսու կամ տնփեսու դեմքով իշխանության գալու պարագայում Միշիկն արժանանալու է համաժողովրդական մերժման, ինչու չէ նաև՝ հայտնվելու է համաժողովրդական ցասումի էպիկենտրոնում։ Հետևաբար, այս ողջ կրկեսն արվում է այն բանի համար, որպեսզի ժողովուրդը չասի, թե նիկոլին հատուկ էին բերել, որ հողերը հանձնի, հետո էլ՝ Սերժ Սարգսյանի Միշիկին դնեն Հայաստանի ղեկավար։

Եվ քանի որ սուրբ տեղը դատարկ չի մնում, ուստի Միշիկն իր նախկին միշիկականերին (իսկ նախկին միշիկական չի լինում, ինչպես որ նախկին նիկոլոկան չի լինում) գործուղել է այդ դաշտ՝ Սերժ Սարգսյանին անողոք քննադատելու, ձեռքի հետ էլ՝ տակտիչնի մնացածին մեղադրելու համար։ Միշիկն անպայման «կապացուցի», որ անգամ իր աներն անմեղ ու մաքուր չէր Արցախին ու Հայաստանին պատուհասած աղետի մեջ, դե արաբաթ միրզոյանը ԿԿԲ-ի սենյակներից մեկում թուրքական ագենտ, այսինքն, Օմեգա էր հռչակվել Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ հեռավոր 2007 թվականին, ուրեմն մեղավոր էր նաև Քոչարյանը, որ թշնամու ագենտներ է բուծել ու հանձնել իր հաջորդին։

Ու եթե մարդկանց թվում է, թե երկու տարի առաջ Միշիկը միամիտ ջրի երես հանեց արաբաթ միրզոյանի թուրքական գործակալ լինելու փաստը, ապա այդ մարդիկ չարաչար սխալվում են։ Այս քայլով Միշիկն իր սլաքներն ուղղեց ոչ միայն նիկոլի դեմ, այլ նաև Սերժ Սարգսյանի ու հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ, ցույց տալով, թե իբր, Քոչարյանը նույնպես պակաս մեղքի բաժին չունի Արցախի ու Հայաստանի կործանման գործում։ Այսպիսով, մեղավոր են բոլորը, անգամ երկունքի ծանր ցավերով նիկոլ ծնած Լևոնը։ Միակ անմեղն այս ողջ ողբերգության մեջ էլի անաղարտ Միշիկն է։ «Խեղճ» Միշիկը, որ գալու է որպես «ազգային հերոս» ու որի ուսերին է մնալու Հայաստանը փրկելու ծանր բեռը։

P.S. -1 Ներքաղաքական այս գզվռտոցում քնած է մնացել միայն Ռոբերտ Քոչարյանը, որի հագով շուտով նոր տիտուլ է կարվելու՝ Արցախի հանձնման ու Հայաստանի վերջնական կործանման հեղինակներից մեկի պիտակով։ Իսկ մտքերիս հետ չհամաձայնվողներին խորհուրդ կտամ խորհել, թե ինչպե՞ս Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը վերածվեց ինչ – որ անհայտ ծագման էակի, Արայիկ Հարությունյանի շարքային ենթակայի, իհարկե Ռ Քոչարյանը` Վիտալի Բալասանյան չի, բայց եկեք ընդունենք, որ Միշիկն էլ իր հերթին արայիկ չի…
Կարթնանա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանը, ցույց կտա միայն ժամանակը, եթե, իհարկե, ժամանակ, առհասարակ, մնացել է։
P.S.-2 Իմ կարծիքով, աշխարհաքաղաքական զարգացումների այսօրվա ֆոնին ներհայաստանյան զագացումների այսպիսի օպերացիան բոլորովին բացառված չէ։ Սակայն, ցավոք, որոշներին թվում է, թե ֆուտբոլ կարելի է խաղալ միայն մեկ դարպասի վրա և այն էլ՝ հաղթել այդ խաղը…

Please enter a valid URL