Search
Close this search box.

Այս գիշեր Հայաստանում մինչև -8 աստիճան ցուրտ է սպասվում

Հանրապետության տարածքում` փետրվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում փետրվարի 18-20-ին, 22-23-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1+6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +1+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +6+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +1+3,

Լոռիում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+6,

Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+7,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +6+10,

Արարատում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +11+13,

Արմավիրում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ -1 +3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +11+13,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +6+10,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+6։

Please enter a valid URL