Ուկրաինայի ուղղությամբ տեղի ունեցողը Ռուսաստանի համար կյանքի ու մահվան հարց է, երկրի ճակատագիրն է, մինչդեռ Արևմուտքի համար՝ միայն իրենց մարտավարական դիրքորոշման հարցը։ Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հարցազրույցից մի հատված լրագրողը հրապարակել է իր թելեգրամյան ալիքում։
«Կարծում եմ, որ մեզ համար, և առավել ևս արտերկրում գտնվող ունկնդիրների և հեռուստադիտողների համար, այնուամենայնիվ կարևոր է հասկանալ մեր մտքի ուղին, հասկանալ մեր վիճակը, հասկանալ, թե որքան զգայուն և կարևոր հարց է մեր երկրի համար այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի ուղղությամբ: Նրանց համար սա իրենց մարտավարական դիրքի բարելավումն է, բայց մեզ համար ճակատագիր է, կյանքի ու մահվան հարց է»,- ասել է Պուտինը։
Այս կերպ ՌԴ նախագահը պատասխանել է վերջերս Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցում տեղ գտած պատմական հատվածի վերաբերյալ հարցին։
«Ես ուզում էի, որ մարդիկ, ովքեր կլսեն դա, հասկանան։ Հաջողվել է, թե ոչ` ես չեմ, որ պետք է դատեմ», — հավելել է Ռուսաստանի առաջնորդը։