Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Օխոտսկի ծովում Սախալինի հարավում պոկված սառցաբեկորից 75 ձկնորսի են փրկել, ևս մի քանի մարդ ափից մեկ կիլոմետր հեռավորության վրա մնացել է սառցաբեկորի վրա, հայտնում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Telegram ալիքը։
«Նախնական տվյսլներով` ափից մեկ կիլոմետր հեռավորության վրա են հայտնվել ավելի քան 80 ձկնորսներ։ Ձկնորսության սիրահարներին փրկում են նավակներով։ Գործի է դրվել ՌԴ ԱԻՆ Մի-8 ուղղաթիռը։ 75 մարդ արդեն հասցվել է ափ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղում աշխատում է 14 մասնագետ և 8 տեխնիկա: