Search
Close this search box.

Բայդենը զանգահարել է Զելենսկուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, փոխանցում է BBC-ն։ Անդրադարձ է կատարվել Ավդեևկայից ուկրաինական բանակի նահանջին։ Բայդենն ընդգծել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային: Նշվում է, որ ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնել, որ Կոնգրեսը կհաստատի համապատասխան ֆինանսավորումը՝ չնայած Հանրապետական ​​կուսակցությունում Դոնալդ Թրամփի բազմաթիվ կողմնակիցների հակազդեցությանը։

Please enter a valid URL