Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին որոշել է դուրս բերել ստորաբաժանումները Ավդեևկայից, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Ելնելով Ավդեևկայի շուրջ ստեղծված իրավիճակից, շրջափակումից խուսափելու և զինվորականների կյանքն ու առողջությունը պահպանելու համար ես որոշեցի դուրս բերել մեր ստորաբաժանումները քաղաքից և անցնել պաշտպանության՝ առավել շահեկան բնագծերում»,- սոցկայքի իր էջում գրել է գեներալը։
Նա նշել է, որ ուկրաինացի պաշտպաններն արժանապատվորեն կատարել են իրենց մարտական պարտքը, արել ամեն ինչ՝ ոչնչացնելու ռուսական զորամասերը, ինչպես նաև պատճառել զգալի կորուստներ։