Search
Close this search box.

Պահպանել սեփական ինքնությունը. սա առանցքային է սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի համար. Սուրեն Պետրոսյանի հանդիպումները Եվրոպայում շարունակվում են

Անցնող օրերին եվրոպական տարբեր երկրներում և քաղաքներում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը շարունակում են «ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որպես համախմբման օրակարգ» խորագրով հանդիպումներ ունենալ սփյուռքի հայ համայնքների ներկայացուցիչների հետ։ Այս մասին armlife.am-ին տեղեկանում են «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գրասենյակից։

Հանդիպումներին զուգընթաց տեղի են ունենում նաև մշակութային այցելություններ։
Սուրբ Հոգի եկեղեցում, որը Արևմտյան Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցին է՝ օծված 1714 թվականին, նրանք մասնակցեցին պատարագի, որից հետո շրջելով եկեղեցուն կից տարածքում ծանոթացան Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և 2020 թվականի 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված խաչքարերին։

Հաջորդ այցելությունը Ամստերդամի համալսարանում էր, որի պուրակում առաջիկայում կտեղադրվի 1666 թվականին առաջին հայերեն Աստվածաշունչը տպագրած Ոսկան Երևանցու արձանը։

Սուրեն Պետրոսյանը այցելեց նաև Ամստերդամի Սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոց, որտեղ հանդիպեց դպրոցի սաներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին։

— Պահպանել սեփական ինքնությունը. սա առանցքային է սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի համար, իսկ այս հարցում կարևոր է իմանալ սեփական պատմությունը,-նշեց Սուրեն Պետրոսյանը։

Հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակվում են։

Please enter a valid URL