Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, Մյունխենի անվտանգության համաժողովում հանդես է եկել հայտարարությամբ և պնդել՝ ամուսնու մահվան լուրը հաստատվելու դեպքում պետք է Պուտինը պատասխանատվություն կրի։
Նավալնայան ելույթի սկզբում նախ նշել է, որ Նավալնիի հետ տեղի ունեցածի մասին հայտնի է միայն ռուսաստանյան պաշտոնական աղբյուրներից, ինչին հավատալը, նրա խոսքով, շատ դժվար է։
«Բայց, եթե ճիշտ է, ես ցանկանում եմ, որ Պուտինը, նրա շրջապատը, պուտինյան ընկերները, նրա կառավարությունը իմանան՝ մեր երկրի իմ ընտանիքի, իմ ամուսնու հետ տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրելու։ Եվ այդ օրը շուտով գալու է։ Եվ ես ցանկանում եմ կոչ անել միջազգային հանրությանը, որ համախմբվեն ու հաղթեն այդ չարին», — ասել է նա։