Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է Դաշնային պատժիչ ծառայության տեղական վարչությունը։
Փետրվարի 14-ին քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ է ուղարկվել պատժախուց:
Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։
Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառը պարզվել է, գրում է «112»-ը։
Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ թրոմբը պոկվել է։ Նավալնին զբոսանքից հետո վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը։ Բժիշկները փորձել են վերակենդանացնել Ալեքսեյին, սակայն չեն կարողացել։