Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը դատարանում պատասխանել է լրագրողների մի քանի հարցի։
Ասաց, թե իր հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։
Լրագրողների դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար շրջանառվում են ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի ու Բաբկեն Թունյանի անունները, ի՞նչ կարծիք ունի՝ Քերոբյանն ասաց․«Շատ լավ»։
Նա հայտարարեց, որ անփոխարինելի մարդիկ չկան:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը 2 ամիս ժամկետով։