Ինձ հաճախ են հարցնում` Ադրբեջանը կրկին հարձակվելո՞ւ է Հայաստանի վրա։ Իմ պատասխանն է՝ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար. այս մասին X-ում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«2021 թվականից սկսած բոլոր գործողությունները ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն։ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ: Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին», — գրել է Մարուքյանը: