Փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդու բժշկական կենտրոնից և հայտնել են, որ փետրվարի 10-ին ժամը 15։00-ի սահմաններում իրենց մոտ են տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Սամվել Վ․-ի դին, ով, ըստ հարազատների, իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հովասափյանը։
Նույն օրը դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացության համաձայն հարազատների կողմից իրենց մոտ տեղափոխված Սամվել Վ․-ի դիակի վրա հայտնաբերվել են ձախ ոտքի ազդրի ստորին երրորդականի առաջնամիջայինի կտրած, ձախ ակնակապիճի արյունազեղում և քերծվածքներին նմանվող այլ վնասվածքներ ու հավանաբար մահը վրա է հասել մարմնական վնասվածքների արդյունքում:
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ Սամվել Վ․-ին մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս որդին՝ Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Նորայր Վ․-ն, ով նույն օրը հայտնաբերվել և հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Թումանյանի քննչական բաժին:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ Նորայր Վ․-ն ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի քննչական և բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներին արդյունքում պարզվել է, որ Սամվել Վ․-ի մահվանը նախորդող ընթացքում վերջինիս որդին՝ Նորայր Ս․-ն իրենց տանը ակնհայտ ոչ սթափ և ագրեսիվ վիճակում անհիմն վիճաբանել է մոր՝ 76-ամյա Անժելա Ս․-ի հետ, ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, հիմնականում գլխի շրջանում, ինչի հետևանքով էլ մայրը վնասվածքներ է ստացել։ Մայրը ոստիկանության Թումանյան բաժին է հրավիրվել և հաստատել ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները, իսկ այդ ժամանակ էլ վերջինիս ակնակապիճների հատվածներում ակնհայտորեն երևացել են կապտուկներ:
Արդեն ոստիկանությունում կնոջ ինքնազգացողությունը վատացել է և ոստիկանները տեղում բուժօգնություն են ցուցաբերել նրան, ապա ահազանգել շտապօգնություն, որտեղից ժամանած բժիշկների հերթապահ խումբը օգնություն է ցուցացեբել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Նորայր Վ․-ն դարձյալ լինելով ոչ սթափ վիճակում իրենց տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հորաքրոջ որդու՝ Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Կարեն Վ․-ի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին, գլխով 1 անգամ հարվածել նրա քթին պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ այդ ընթացքում Նորայր Վ․-ի քրոջ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Թ․-ն իրավիճակը հանդարտացնելու նպատակով գրկել է Նորայր.Վ․-ին, որի ընթացքում էլ վերջինիս անկանոն շարժումներ կատարելու հետևանքով կորցրել է հավասարակշռությունը, դեմքով հարվածել պատշգամբի փայտյա բազրիքին՝ քթի շրջանում ստանալով վնասվածք:
Նշված վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր: