Search
Close this search box.

Հակակոռուպցիոն դատարանը դեռ որոշում չի կայացրել Վահան Քերոբյանի խափանման միջոցի քննման հարցի վերաբերյալ. Նոր տեղեկություններ

Հակակոռուպցիոն դատարանը դեռ որոշում չի կայացրել էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոցի քննման հարցի վերաբերյալ: Այս մասին հայտնում է 24news.am–ը՝ հղում տալով իր դատական աղբյուրներին:

«Մեր աղբյուրի փոխանցմամբ, մոտակա ժամերի ընթացքում այն կհրապարակվի»,– գրում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք՝ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Քերոբյանը չի ընդունում մեղադրանքը։ Նրա պաշտպանի փոխանցմամբ՝ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

Please enter a valid URL