Search
Close this search box.

Կառավարոթյան որոշումը սահմանամերձ բակավայրերի բնակիչների մասով

Կառավարությունը երեկ կայացրած իր որոշմամբ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը։ Նշենք, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիպոթեքային վարկ ստացած շահառուներին: Իսկ պետական աջակցությունն ուղղվելու է հիպոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի եւ տոկոսագումարների մարմանը։

Աջակցությունը տրամադրվում է հիպոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի եւ դրա գծով մինչեւ 13 տոկոս տոկոսադրույքի չափով` մարման համար։ Ծրագրին կարող են դիմել Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման եւ անկախ երեխա ունենալու հանգամանքից)։

Please enter a valid URL