Իշխանությունը ծածուկ բարձրացրել է ՀԴՄ կտրոնների տրամադրման կարգը խախտելու հետ կապված տուգանքի չափերը: Եթե նախկինում առաջին անգամ հայտնաբերված խախտումը տուգանվում էր 150 հազար դրամով, իսկ հաջորդիվ տուգանքի չափն ավելանում էր, ապա հիմա նոր ձեւ են մտածել. միանգամից տուգանում են 200 հազար դրամ՝ գումարած նախորդ եռամսյակի շրջանառության 0,5 տոկոսը (բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամ):
Ընդ որում, տուգանում են անխղճաբար եւ մեծ քանակով`․ամեն ամիս մոտ 700-750 կազմակերպություն է տուգանվում: Օրերս, օրինակ, տուգանել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն Ֆլորենս» ռեստորանային համալիրը: Տուգանքի չափը եղել է 1 միլիոն 117 հազար դրամ: