Այսօր իր ծառայամիտ խմբով Հրազդան քաղաք էր ժամանել ԱՄՆ֊ի Գլենդել քաղաքում ապրող և «facebook» սոցիալական ցանցում գրանցված Անդրանիկ Դովլաթյան անունով (Andranik Dovlatyan) խառնակիչ ստահակը, ով վերջերս հայհոյանք և զրպարտություն պարունակող ուղիղ եթերներով փորձում է արշավ սկսել Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և այլ բարձրաստիճան հոգևորականների դեմ։ Ամերիկայից ուղղորդված այս սրիկան Սահմանադրության հրապարակում փորձեց վարել իր կեղտոտ արշավը, բայց, հանդիպելով հավաքվածների ակտիվ հակահարվածին, անեծքներին և դժգոհություններին` հեռացավ քոռ ու փոշման։
Սա այս իշխանությունների` պարբերաբար շրջանառության մեջ դրվող կեղտոտ տեխնոլոգիաներից է, որպեսզի մարդկանց շեղեն կարևոր հարցերից։
Իրավապահ համակարգը գնահատական պետք է տա Անդրանիկ Դովլաթյանի և նրա ընկերների ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքին, ու նա պետք է պատժվի։ Այլապես այս հողի վրա բախումներն անխուսափելի են լինելու։
Շնորհակալություն Հրազդանի մեր ոստիկաններին` հասարակական կարգը պատշաճորեն պահպանելու և սադրանքներ թույլ չտալու համար։
Կեցցե՜ մեր քաղաքի քաջ ակտիվիստ Лусине Тадевосян -ը` ուղիղ եթերով միջոցառումը մեկնաբանելու և հասարակության կարծիքը ճիշտ կողմնորոշելու համար։