Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքը։
APA-ն հայտնում է, որ դիվանագետը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ սահմանին լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս։ «Այսպիսի միջադեպերը ցույց են տալիս իրավիճակի վատթարացման հնարավորությունը: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ էսկալացիայից և խրախուսում ենք երկխոսության գնալ»,- ընդգծել է ԱՄՆ դեսպանը։
Դիվանագետը նշել է նաև հայտարարել, որ «Միացյալ Նահանգները միշտ ճանաչում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
«Մենք չենք ճանաչել Ադրբեջանի տարածքում գտնվող որևէ կառույց և կողմ ենք քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերին»,- ասել է նա։