Search
Close this search box.

Բաքվից հնչող մի շարք հայտարարություններ՝ ՀՀ օրենսդրական դաշտի մասին, մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Փաշինյան

Պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ Հայաստանի օրենսդրական դաշտի մասին, մեր երկրի ինքնիշխանության խախտում են եւ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փորձերը մեկնաբանելու, թե Հայաստանի օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որեւէ դրույթ կա, իրականության հետ որեւէ կապ չունեն:

Ինչպես ասել եմ՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանին եւ Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների վերաբերյալ համաձայնության գալ եւ դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որեւէ դրույթի կատարումից հրաժարվելու համար: Հետեւաբար, ՀՀ օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որեւէ դրույթ չկա: Սա ոչ միայն քաղաքական, այլեւ փորձագիտական գնահատական է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է՝ եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի կնքվի:

Please enter a valid URL