Hraparak.am-ը գրում է. Երեկ պաշտոնից ազատված Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում է։
Մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն մի քանի ժամ է՝ Քերոբյանն ԱԱԾ-ում է, հնարավոր է առաջիկայում մեղադրանք առաջադրեն եւ կալանավորեն էկոնոմիկայի նախարարությունում վերջին շրջանում «բացահայտած» կոռուպցիոն պատմությունների շրջանակում։