Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը նշեց, թե ինչ է ուզում Ադրբեջանը. ՀՀ վարչապետը ներկայացրեց հայկական կողմի առաջարկները

Իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը. Նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձեւակերպում, 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ Ադրբեջանի օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն այս 4-31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին: Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է. մենք ասում ենք, որպեսզի զորքերն այսօրվա իրենց դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի եւ գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը եւ երկու երկրների զորքերը  հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ:

Այսինքն սահմանի վերարտադրությունից հետո եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն:

Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձեւակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որեւէ կերպ հետ չգնան: Սա կառուցողական դիրքորոշում չէ եւ կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են»,-ասաց Փաշինյանը:

Please enter a valid URL