Search
Close this search box.

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի բրոնզե մեդալակիր, 21-ամյա Գոռ Սահակյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ։ Պոկում վարժությունում նա ցույց տվեց 140 կգ՝ նվաճելով արծաթե մեդալ։ Հրում վարժությունում Գոռ Սահակյանն առաջինն էր՝ 171 կգ։

Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցի Թուրքիայի ներկայացուցիչներ Քաան Քահրիմանը (310 կգ) եւ Ֆերդի Արդալը (304 կգ)։

2023 թվականի ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը հավասարը չունեցավ 67 կգ քաշայինների պայքարում: Երիտասարդ ծանրորդը առաջին անգամ մեծահասակների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (145+175):

Սեպտեմբերին Սահակյանն առաջին անգամ մասնակցեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությանը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած առաջնությունում երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (142 +170):

Հայաստանի առաջին ոսկե մեդալն այս առաջնությունում նվաճել էր 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (196 կգ, 81+115):

Հայասստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 17 ծանրորդով:

Please enter a valid URL