Ռուսաստանը ակնկալում է Հայաստանից ստանալ համապատասխան երաշխիքներ՝ կապված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը միանալու հետ, այս որոշումը լավագույն ազդեցությունը չի թողնում երկու երկրների հարաբերությունների վրա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ակնկալում ենք ստանալ համապատասխան երկկողմ երաշխիքներ մեր հայ գործընկերներից, ինչը քաջ հայտնի է Երևանին»,- ասել է նա՝ ի պատասխան Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալու Հայաստանի որոշումը մեկնաբանելու խնդրանքին։