Search
Close this search box.

Օտար պետության մեջ հայկական արտադրանքը 20 տոկոս էժան Է, սա՛ է պետության խնդիրը

Տուրիստներիս հետ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանում էի։ Ցանկանում էին կոնյակ գնել։ Նկարեցին, նկարը վայբերով ուղարկեցին Մոսկվա, իրենց ընկերներին հարցնելով, թե իրենց համար գնե՞ն։

Մոսկվայից պատասխանեցին, որ ո՛չ։ Պարզվում է՝ ընկերը աշխատում է ВДНХ-ում, և ասաց, որ նույն կոնյակները այնտեղ, հայկական տաղավարում կան և մոտ 20 տոկոս էժան են։ Չհավատացի․ բայց պարզվեց, իսկապես այդպես է․ մասնավորապես, ծիրանի կոնյակը, որը գործարանում վաճառվում է 10500 դրամով, Մոսկվայում 2000 ռուբլի արժե, մոտ՝ 8500 դրամ։

Այդ մասին հարցրեցի վաճառողներին։ Պատասխանեցին, որ այո՛, այդպես է, և որպես պատճառ նշեցին Հայաստանում ակցիզային հարկի թանկ լինելը․․․
Սա՛ է պետության խնդիրը։ Ստացվում է, որ օտարը, օտար պետության մեջ հայկական արտադրանքը կարող է 20 տոկոս էժան գնել, քան հայը իր հայրենիքում․․․
Սա ոչ միայն անհեթեթ է, այլև․․․

Վահե Լոռենց

Please enter a valid URL