ԵԿՄ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Փետրվարի 13-ին հակառակորդի կրակի հետևանքով զոհված երկրապահների հոգեհանգիստը տեղի կունենա՝
Գագիկ Վարազդատի Մանուկյան՝ փետրվարի 14-ին, ժամը 18։00-ից Քասախ գյուղի մշակույթի տուն։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 15-ին, ժամը 13։00-ին Քասախ գյուղում։
Արսեն Գագիկի Համբարձումյան՝ փետրվարի 15-ին, ժամը 18։00-ից Նորք Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 16-ին, ժամը 13։00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան՝ փետրվարի 16-ին, ժամը 18։00-ից Նորքի Մարաշի Ս․Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00-ին Ջրվեժում։
Էդուարդ Համլետի Հարությունյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրվա մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
Հավերժ փառք նահատակված մեր մարտական ընկերներին»: