Search
Close this search box.

Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչներն փակել են գյուղի ճանապարհը

Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչներն փակել են գյուղի ճանապարհը. Պատճառը կրթության իրավունքի անարգել իրացումն է։

Ջրահովիտի նախկին համայնքապետ Համլետ Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ համայնքի բնակիչների բողոքը կապված է դպրոցը տեղափոխելու վերաբերյալ կառավարության որոշման հետ։

«Երբ համայնքները խոշորացրին՝ Ջրահովիտ և Արևաբույր համայնքների համար պետք է մեկ դպրոց կառուցեն, բայց դպրոցը Ջրահովիտից հեռու է կառուցվում, Արևաղբյուր համայնքում։ Մենք բավական մեծ ու լավ դպրոց ունենք։ Ասել են՝ մեր դպրոցում սեյսմակայունության հետ կապված խնդիր կա, բայց այնպես չի, որ մեր դպրոցը վերջացած դպրոց է։ Այսօր դպրոցը 175 աշակերտ ունի, ծնողները չեն ուզում, որ երեխաները էդքան հեռու գնան։ Իրականում դեռ որևէ վերջնական որոշում կարծեմ չկա, բայց մարդկանց մեջ հավատ չի մնացել»։

Ղազարյանը նշեց, որ համայնքում գործող դպրոցը նախատեսված է 500 աշակերտի համար։ «Մեծ լավ դպրոց է, Արևաբույրի երեխաներն էլ են այստեղ սովորել, իրենցը նախատեսված էր 8-ամյա ուսուցման համար։ Բայց հիմա ուզում են քանդել այս դպրոցը ու նորը կառուցեն, բայց ուզում են ուրիշ տեղ տանել։ Կառավարության որոշմամբ նորը պիտի կառուցվեր 2 երկու գյուղերի արանքում, բայց հիմա ուզում են ավելի հեռու տանել՝ հենց Արևաբույրում կառուցել։ Տեղը, որտեղ ուզում են կառուցել ավելի քան 2կմ հեռու է։ Բնակիչները պահանջում են, որ դպրոցը կառուցվի երկու գյուղի կենտրոնում, ինչպես որ նախատեսված էր»։

Նա նաև տեղեկացրեց, որ ակցիայի մասնակցիներն այս պահին մարզպետարան են գնացել ու պահանջում են հանդիպում մարզպետի հետ։

Please enter a valid URL