ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհում ամենամեծ «տնտեսական աճ» ունեցող երկրներից մեկի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տալիս․․․ Երբ տնտեսությունն էլ, տնտեսական աճն էլ փուչիկ են, կեղծ թվերի ու մանկամիտ ստերի վրա են հիմնված, սա անսպասելի լինել չէր կարող։
Ես Վահան Քերոբյանի ամենախիստ քննադատն եմ եղել, համարել եմ ու համարում եմ, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնված է կարճաժամկետ օպորտունիզմի վրա և որևէ կերպ չի նպաստում ո՛չ երկրի տնտեսական պոտենցիալի մեծացմանը, ո՛չ մրցունակության բարձրացմանը։ Բայց պատասխանատուն ու մեղավորը, մեր երկրում, տարբեր մարդիկ են։ Եվ հետևաբար՝ քավության նոխազ միշտ էլ կգտնվի․․․․»: